National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.09.2004
Սկսվեց ԱԺ հերթական եռօրյան

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստերի աշխատանքն սկսվեց օրակարգի հաստատումով: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ եռօրյայում քննարկված«ՀՀ քրեակատարողական օրենսգրքի», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի եւ Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ վավերացրին «ՀՀ կենտրոնական բանկի եւ ՌԴ կենտրոնական բանկի վարկային կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:

ԱԺ պատգա մավորները քննարկեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրինագիծը եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում առաջարկված փոփոխությունները, որոնք ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ բանախոսի` նման օրենքի ընդունումը պայմանավորված է գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ զարգացման առավել արդյունավետ իրագործման անհրաժեշտությամբ: Այն կարեւոր է ինչպես տնտեսության զարգացման եւ ֆինանսական կայունության, այնպես էլ անկանխիկ վճարումների նկատմամբ հանրության վստահության ամրապնդման տեսանկյունից: Օրենքի ընդունմամբ առավել կհստակեցվի արդեն իսկ ձեւավորված եւ գործող վճարահաշվարկային հարաբերություններիիրավական կարգավորման շրջանակը:

Գլխադասային` ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց Գագիկ Մելիքյանը:

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի ընդունումը, ըստ Տիգրան Սարգսյանի,պայմանավորված է միասնական պետական արժութային քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ, ՀՀ ներքին արժութային շուկայի եւ արժույթի կայունության ապահովմամբ, արժութային կարգավորման եւ վերահսկողության ոլորտում պետական մարմինների լիազորությունների հստակեցմամբ, տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ արժույթով եւ արտարժույթով իրականացվող գործառնությունների կարգի եւ պայմանների սահմանմամբ:

Քննարկվեցին «Փոստային կապի մասին» օրինագիծը եւ դրանից բխող «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում անհրաժեշտ փոփոխությունները, որոնք ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: «Փոստային կապի մասին» օրինագիծըսահմանում է ՀՀ տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային ծառայություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները: Փոստային կապի բնագավառում լիցենզավորման գործընթացը կկարգավորի ՀՀ տարածքում հավասարաչափ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման գործունեությունը, կնպաստի սպառողների իրավունքների պաշտպանությանը, շուկայական հարաբերությունների կարգավորմանը, ծառայությունների որակի բարձրացմանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ըստ որի` այս օրինագծով սահմանվում են ՀՀ-ում ՀԴՄ-ների կիրառման ոլո րտները, դրանց պարտադիր ներդրման ժամանակացույցը եւ ՀԴՄ-ներ կիրառողների շրջանակները:

Գլխադասային` Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացնելով` Հերմինե Նաղդալյանը մասնավորապես օրինագիծը բնութագրեց տնտեսավարող սուբյեկտների կողմից բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների հսկողության մեխանիզմներ կիրառելու եւ նրանց համար հավասար իրավական դաշտ ապահովելու տեսանկյունից:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացնող Արտակ Առաքելյանի կարծիքով` հավասար պայմանները պետք է հավասար հնարավորություններ ենթադրեն, այնինչ օրվա հացի խնդիր հոգացող, սոցիալական խնդիրներ լուծող փոքր կրպակատիրոջ եւ մեծածախ առեւտուր իրականացնող գործարարի հնարավորությունները նույնը չեն, ուստի ՀԴՄ-ների ներդրումը Երեւանում 7 քառ. մետրը, այլ վայրերում 10 քառ. մետրը չգերազանցող կրպակներում պետք է կիրառել ոչ թե 2006 թվականից, ինչպես ամրագրված է նախագծում, այլ ավելի ուշ:

Ազգային ժող ովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` թեեւօրենքի ընդունումը հասունացել է, բայց պետք է գնալ խելամիտ, փուլային ճանապարհով եւ ոչ թե հեղափոխության: Հավասարության մասին կարելի է բարձրագոչ ճառեր ասել, բայց դրանով արտոնյալների եւ անօգնականների հավասարության հարցը չի լուծվում: Ավելի լավ է մտածել մաքսային ճանապարհների անառիկության, ներկրողների ստվերային գործունեության մասին եւ ոչ թե փոքրիկ կրպակներում դրամարկղային մեքենաներ տեղադրելու միջոցով թվացյալ լուծումներ գտնելու: Ոչ ոք չի ժխտում ՀԴՄ-ների ներդրման անհրաժեշտությունը, բայց դրա ժամանակը չի հասունացել եւ ժամանակավրեպ է դրա կիրառումը հանապազօրյա ապրուստ ապահովող փոքրիկ կրպակներում, ուստի ներդրման ժամկետը պետք է հետաձգել: Տոնավաճառներում պետք է ներդնել ՀԴՄ-ներ, բայց տարբերակել, թե ինչ տոնավաճառ է, ինչ ապրանքաշրջանառություն ունի: Ազգային ժողովի նախագահի կարծիքով` սոցիալական անապահով խավերի համար տուգանքների չափը պետք է նվազեցնել, տարբերակում մտցնել եւ գոտիականացնել:

Եզրափ ակիչ ելույթում Արմեն Ալավերդյանը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերն ու դիտողությունները մինչեւ երկրորդ ընթերցում համատեղ կքննարկվեն եւ կգտնեն հարցի արդյունավետ լուծումներ:

Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նաեւ երրորդ ընթերցման ներկայացված «Ինկասացիայի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», երկրորդ ընթերցման ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին փոփոխություն կատարելու մասին» եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրինագծերը:

«Համայնքային ծառայության մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 28-ի նիստում:

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am